Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

Արցախի խորհրդարանը Կարեն Միրզոյանին երկրորդ անգամ չի ների

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի` 2013թ. հունիսի 12-ին ֆրանսիական արբանյակային «Ֆրանս 24» հեռուստակայանի անգլիալեզու հաղորդմանը տված հարցազրույցը և թույլ տված կոպիտ սխալները հայտնվեցին նաև ԼՂՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների քննադատության թիրախում: Խորհրդարանում Կարեն Միրզոյանի հրաժարականի հարցը բարձրացրեց անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, որին հաջորդեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի՝ արտգործնախարար Կարեն Միրզոյանին ուղղված հարցը, ով, պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնել է այլ տեսակետներ՝ մասնավորապես Սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ անորոշ հույսեր կապելով։

Կարեն Միրզոյանը պատասխանել էր պատգամավորի հարցին՝ ասելով. «Կցանկանայի հայտնել իմ ափսոսանքը, որ վերջերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին ուղիղ եթերում տված իմ հարցազրույցը զանազան մեկնաբանությունների և կարծիքների տեղիք է տվել։ Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա Արցախի օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ որպես Արցախի Հանրապետության արտգործնախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի և գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին և նպատակներին։ Հակառակ դեպքում ես ուղղակի չէի համարձակվի ստանձնելու ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը։ Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինը այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախևառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի միաժամանակ հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար։ Այդ պարագայում, կարծում եմ՝ դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա, և հատուկ ընդգծվել է, որ վաղ թե ուշ դա իրողություն կդառնա։ Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես իմ հրապարակային ելույթներում, այնպես էլ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում»։

«Առաջին լրատվական»-ը Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանից փորձեց պարզել՝ նախարարի պատասխանը բավարարե՞ց ընդդիմադիր պատգամավորներին: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն իր պատասխանով, փաստորեն, ժխտեց իր տված հարցազրույցը՝ ասելով, թե եղել են տեխնիկական խնդիրներ, իսկ հաջորդ հարցազրույցում հստակ ձևակերպել է իր դիրքորոշումները: «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Կարեն Միրզոյանի այդ հարցազրույցը պետք է պատահականություն համարել:

«Իր պատասխանից էր կախված այն, թե մեր խմբակցությունը ինչպես կվարվեր ապագայում: Մեզ անհրաժեշտ էր, որ ինքը ժխտեր իր այդ հարցազրույցը, որն էլ արեց, բայց իհարկե չի բավարարել այն հարցազրույցը, որն ինքը տվել է: Նախարարի կողմից թույլ տված նման սխալները կարող է ներել կառավարությունը, մեր կողմից ներելի չէ: Եթե ապագայում նման սխալներ թույլ տրվեն կամ ասի, որ չի ժխտում այդ հարցազրույցում թույլ տված սխալները, ապա պետք է շարունակել բարձրացնել նրա հրաժարականի հարցը: Իմ կարծիքով՝ այս մեկը կարելի է դասել պատահականությունների շարքին»,- նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում