Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ իր արձակուրդն է անցկացնում Թուրքիայի Բոդրում հանգստավայրում:
Այդ առթիվ Բոդրումում ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ: Ալիևի ինքնաթիռը օրեր առաջ ժամանել է Բոդրումի «Միլաս» օդանավակայան, որտեղից 12 մեքենայից բաղկացած շարասյան և ուղղաթիռների ուղեկցությամբ նա մեկնել է հյուրանոց:
Հաղորդվում է, որ Ալիևն ու նրա կինը երեք օր շարունակ չեն հայտնվել Բոդրումի լողափում. Իլհամ Ալիևը առաջին անգամ միայն երեկ է հայտնվել լողափում՝ կարճ ժամանակ անցկացնելով ծովում:
Մեհրիբան Ալիևան չի հայտնվել լողափում: Այդ ընթացքում նույնպես ձեռնարկված են եղել անվտանգության խստացված միջոցառումներ: Ալիևի անվտանգությունն ապահովել են Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը, հատուկջոկատայինները:
![Aliyev, Şortunu Yıkarken Görüntülendi, System.String[]](http://img.sondakika.com/haber/255/aliyev-sortunu-yikarken-goruntulendi-8577255_x_2783_o.jpg)










































