Ֆրանսիայի իշխանությունները ոչնչացրել են երկրում առկա կասետային զինամթերքի բոլոր պահուստները: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է պաշտպանության և արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանային արկերի ոչնչացման ծրագիրը «Օսլոյում ստորագրված Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայում նշված ժամկետից 2 տարի վաղ է ավարտվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Կասետային զինամթերքը մահացու վտանգավոր է խաղաղ բնակչության համար: Ամենից հաճախ դրանք հասցվում են օդից կամ հրետանային զենքերի միջոցով:








































