«Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչի մեկնարկային խաղի 1-ին խաղակեսում Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականները մեկական գոլ խփեցին:
Հանդիպման երկրորդ րոպեին գերազանց գրոհ կազմակերպեցին լեհերը, որն ավարտվեց Ռոբերտ Լևանդովսկիի խփած գոլով: Պորտուգալացիները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը 33-րդ րոպեին:
Լեհաստան – Պորտուգալիա՝ 1:1 (1-ին խաղակես)
1:0 Լևանդովսկի (2′) – 1:1 Սանչիս (33′)







































