Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Զրույցի ժամանակ քննարկվել է վերջին կատարաված աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում, ընդգծվել է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո բանակցային գործընթացին հաղորդվել է նոր դինամիկա:
Քերին ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացի հեռանկարները: Բացի այդ, Քերին ու Ալիևը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ:












































