ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ է ձեռնարկում Եգիպտոսում իր դիվանագետների պաշտպանության համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Եգիպտոսում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Վերջին օրերի ընթացքում զոհվել է յոթ մարդ, այդ թվում` ամերիկայի քաղաքացի:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի մեր դեսպանությունը և հյուպատոսությունն անվտանգության մեջ լինեն: Մեր անձնակազմը նախազգուշական հավելյալ միջոցներ է ձեռնարկում»,- ասել է Ռոդսը:
Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Եգիպտոս ուղարկել զինվորականների` դիվանագետներին պաշտպանելու համար:












































