Մադրիդի «Ռեալ»-ը դիմել է Մյունխենի «Բավարիա»-ին` կիսապաշտպան Դավիդ Ալաբայի տրանսֆերի շուրջ նոր առաջարկով:
Մադրիդցիները 65 մլն եվրո են առաջարկել ավստրիացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ավելի վաղ մյունխենցիները մերժել են «արքայական ակումբ»-ի` 50 մլն եվրոյի առաջարկը: Գերմանական ակումբը ցանկանում է 80 մլն եվրո ստանալ Ալաբայի տրանսֆերի դիմաց:







































