Կահիրեում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականը, հաղորդում է Associated Press-ը:
Բազմահազարանոց ցույցերը, որոնք նախատեսված ժամանակից շուտ են սկսվել, տեղի են ունենում Թահրիր հրապարակում: Հավաքվածները թափահարում են կարմիր պաստառներ ու գոչում են. «Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի հրաժարականը», «Մո՛ւրսի, հեռացիր»:
Հրապարակում հավաքվել են ոչ միայն Կահիրեի, այլև երկրի այլ քաղաքների բնակիչներ, այդ թվում նրանք, ովքեր 1 տարի առաջ քվեարկել են Մուրսիի օգտին:
Միաժամանակ, Կահիրեի մյուս շրջաններում ու Եգիպտոսի այլ բնակավայրերում սկսվել են միտինգներ ու երթեր՝ հաջակցություն Մուրսիի:








































