Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի «արքայական ակումբ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
«Նա պրոֆեսիոնալիզմի մարմնացում է: Ռոնալդուն այնպիսի ֆուտբոլիստ է, որի վրա միշտ կարել է հույս դնել:
Կարծում եմ՝ նա լավագույնն էր անցած մրցաշրջանում: Քրիշտիանուն իր ձգտման շնորհիվ արժանի է բազմաթիվ հաղթանակների: Հուսով եմ՝ ակումբի ղեկավարությունը կկարողանա համաձայնության գալ նրա հետ և նոր պայմանագիր կնքել»,- հայտարարել է Ռամոսը:








































