Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:
Իսպանական պարբերականները վստահեցնում են, որ Խամես Ռոդրիգեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «Ռեալ»-ը, սակայն դեռևս անհայտ է, թե որ ակումբ կտեղափոխվի կոլումբիացի կիսապաշտպանը:
Խամես Ռոդրիգեսի տրանսֆերին հավակնում էր Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն Ունայ Էմերիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն ևս սկսել է հետաքրքրվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններով:







































