Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմար Ժունիորի ծառայություններով:
Իսպանական El Mundo Deportivo պարբերականը վստահեցնում է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը նոր առաջարկ է կատարել «Բարսելոնա»-ին՝ Նեյմարի տրանսֆերի գնման նպատակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Նեյմարին առաջարկում է 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
Հավելենք, որ բացի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, Նեյմարի ծառայություններով հետաքրքրվում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:






































