Իտալական «Նապոլի»-ի և Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը խոսել է իր ապագայի մասին:
«Ես որևէ առաջարկ չեմ ստացել ապագայիս հետ կապված: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Նապոլի»-ում, քանի որ այստեղ ինձ հիանալի եմ զգում: Լիահույս եմ, որ առաջիկայում կերկարաձգեմ գործող պայմանագրիս ժամկետը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Համշիկը «Նապոլի»-ի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:










































