Մարդու իրավունքների համար պայքարող հիմնադրամը (HRF) քննադատել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսին, ով հունիսի 29-ին ելույթ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Իրավապաշտպանների հայտարարությունում նշվում է, որ Լոպեսն, իհարկե, իրավունք ունի ընտրել՝ որ «դիկտատորի» առջև ելույթ ունենալ՝ վաստակելով իր ապրուստը, սակայն նման գործողությունները վարկաբեկում են երգչուհու՝ որպես Amnesty International-ի՝ մեքսիկացի կանանց իրավունքների պաշտպանության ծրագրի ակտիվ մասնակցի անունը:
Դերասանուհին և նրա ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Մարդու իրավունքների համար պայքարող հիմնադրամի վերոնշյալ հայտարարությունը:











































