Ռուսական «Զենիթ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Հալկը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվել է Չինաստան:
Հալկի տրանսֆերային իրավունքները 58 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել չինական առաջնությունը ներկայացնող «Շանհայ» ֆուտբոլային ակումբը:
Իր նոր ակումբում Հալկը կվաստակի տարեկան շուրջ 20 միլիոն եվրո գումար:
Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն արդեն իսկ ժամանել է Չինաստան, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել երկրպագուների կողմից:







































