Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչից իր ակնկալիքների մասին:
«Մրցաշարի ընթացքում Բրազիլիայի հավաքականն ապացուցեց, որ հզոր է: Բրազիլացիները բազմաթիվ գոլեր են խփել: Նրանք ջանք չեն խնայի, որպեսզի ապացուցեն իրենց երկրպագուներին, որ ուժեղագույնն են:
Իհարկե, Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է: Սակայն մեր մրցակցի կազմում բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են որոշել խաղի ելքը: Այնպես որ, միայն Նեյմարը չէ, որ անհանգստացնում է մեզ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Goal. com-ը:










































