Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է:Այս մասին ասվում է հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում:
«Այդ կրճատումը կապված է եղել ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա նավթի ցածր գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներդրում կատարելու հետ», -ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ներդրման մեջ կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի, և մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:
«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ ամիս գնալով մեծանում է և արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլրդ դոլարը:











































