Լեհաստանում խոշոր ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին շաբաթ օրը ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել է այդ կազմակերպության նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Ria Nօvօsti-ն:
Նախկին վարչապետը, ով 10 տարի անընդմեջ ղեկավարում է կուսակցությունը, ստացել է 1.13 հազար պատվիրակների աջակցությունը: Նրա դեմ քվեարկել են 17 ը, ևս 12-ը ձեռնպահ են մնացել: Կաչինսկին միակ թեկնածուն էր:
«Լեհաստանում դրական փոփոխության միակ պայմանը Դոնալդ Տուսկի կառավարության հրաժարականն է»,- ասել է Կաչինսկին՝ հավելելով, որ «իր կուսակցությունը պատրաստ է երկրի համար պատասխանատվությունն իր վրա վերցնել, նա գնում է իշխանության և նա կառավարելու մեկ ծրագիր ունի»:











































