Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

Հայաստանի կողմից տարածքների զիջումը և Հոկտեմբերի 27-ը. Դավիթ Շահնազարյանի ուշագրավ բացահայտումները

Այսօր տեղի ունեցավ «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ժողովրդավարացման ու ներքաղաքական զարգացումների վրա» փորձագիտական կլոր սեղանը: ՄԱՀՀԻ փորձագետները, հրավիրված քաղաքագետներն ու վերլուծաբանները հանդես եկան խնդրո առնչությամբ կարճ զեկույցներով ու ելույթներով:

ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն իր ելույթում նշեց. «… Ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է գնալ իրավիճակի փոփոխության, եթե ստանա ավելին, քան ունի այս 20-25 տարիների ընթացքում, դա միայն ռուսական խաղաղապահ կոչված զորքերի ներկայությունն է: Եվ սա է Լավրովի պլանի առանցքային կետը: Առայժմ դա ինչ-ինչ պատճառներով չի իրագործվում: Բոլորս գիտենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ թե՛ շփման գծում որոշ միջոցառումների վերաբերյալ՝ մասնավորապես հետաքննության մեխանիզմների, թե՛ Կասպրշիկի առաքելությունն ընդլայնելու, թե՛ ժամանակակից էլեկտրոնային սարքեր տեղադրելու հետ կապված: Ես չգիտեմ՝ Հայաստանի դիրքորոշումը որն է:

Ես մեկ-երկու ամիս  առաջ լրիվ այլ կերպ էի տեսնում. պարտադիր պետք է խնդիր դրվեր, որպեսզի Ղարաբաղը անպայման վերադառնա բանակցությունների սեղան, առանց դրա բանակցությունները շարունակելը արդեն վտանգավոր էր: Այսօրվա գործող ձևաչափը Քոչարյանի ստեղծած ձևաչափն է՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության, սա պատերազմի կամ տարածքներ հանձնելու ձևաչափ է, այսինքն՝ ինքը՝ ձևաչափը, ըստ սահմանման, այդպիսին է:

Ցավոք ապրիլյան պատերազմից լուրջ հետևություններ չարեցինք: Ի՞նչ է նշանակում 800 հեկտարում կարևոր բան չկար, իհարկե կար: Այդ գիծը ոչ միայն քաղաքական քարտեզի վրա կար, այլ նույնիսկ զինվորականներն էին դա գծել բարձունքից բարձունք, դիրքից դիրք: Իհարկե զիջել ենք, կորուստներ ենք ունեցել: Բայց մյուս կողմից՝ չեմ ուզում դա չափազանց դրամատիկ երևույթ դարձնել, պատերազմ է եղել, կորուստներ էլ կլինեն, բայց արդյո՞ք մենք ճիշտ դասեր ենք քաղել: Կարծում եմ՝ ոչ, ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական առումով: Մենք պատրաստվել էինք 90-ականների պատերազմին, իսկ հիմա պատրաստվում ենք ապրիլյան պատերազմին: Չի լինելու դա:

Եվ քանի դեռ մենք բոլորս համարում ենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը միայն բանակն է, մենք այս վիճակում ենք գտնվելու: Բանակի դերը կարևոր է, բայց ոչ մի երկրի համար անվտանգության ապահովումը միայն ԶՈւ-ով չի պայմանավորվում: Պետք է հասկանանք, որ առաջին հերթին դա մեր արտաքին քաղաքականությունն է կամ մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որ ունենք այսօր: Եվ ապրիլյան պատերազմը սեպտեմբերի 3-ի ուղղակի հետևանքն է: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար ունի միմիայն մեկ դեր, ճնշել Ադրբեջանին՝ իր նպատակներին հասնելու համար, այսինքն՝ տարածաշրջանում կամ ԼՂ հակամարտության գոտում ռուս զինվորների տեղակայումն է:

Վերջերս մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից պետական իշխանության մակարդակով անընդհատ փորձում են խոցել մեր արժանապատվությունը՝ որպես ժողովուրդ, որպես ազգ և որպես պետություն՝ կապված Նժդեհի, կապված շատ ու շատ այլ հարցերի հետ:

Ես ուղղակիորեն պնդում եմ, որ այսօր ՀՀ-ն և ՌԴ-ն որևէ ընդհանուր շահ չունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում