Հնդկաստանում ջրհեղեղի և սողանքների զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջում Հնդկաստանի հյուսիսային նահանգներում տեղացել են հորդառատ անձրևներ: Ամենահորդառատ անձրևները, սակայն, տեղացել են հունիսի 17-ին: Ափերից դուրս է եկել Գանգես գետը և նրա մի քանի վտակներ, ինչի հետևանքով առաջացել են սողանքներ:
Ամենից շատ տուժել է Ուտարաքխանդ նահանգը, որտեղ ամբողջ աշխարհից ուխտավորներ են այցելում սուրբ տաճարներ:





































