Bloomberg գործակալությունը կազմել է երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ բնակչության մեջ տարածված արատավոր սովորությունների: Ցուցակի մեջ են մտել 57 պետություն:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հիմնվելով ալկոհոլային խմիչքների օգտագործման, ծխելու և թմրամոլության մակարդակի, ինչպես նաև երկրի ՀՆԱ-ում խաղամոլությունից ստացված կորուստների տվյալների վրա:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Չեխիան: Հայաստանը հայտնվել է 4-րդ, Ուկրաինան՝ 13-րդ, ԱՄՆ-ը՝ 16-րդ տեղում: Վերջին տեղը զբաղեցրել է Զամբիան:
Ահա այն երկրների առաջին տասնյակը՝ ըստ բնակչության մեջ տարածված արատավոր սովորությունների:
1. Չեխիա
2. Սլովենիա
3. Ավստրալիա
4. Հայաստան
5. Բուլղարիա
6. Իսպանիա
7. Բոսնիա և Հերցեգովինա
8. Ռուսաստան
9. Բելառուս
10. Հունաստան








































