Մադրիդի «Ռեալ»-ն ուսումնասիրում է «Վոլֆսբուրգ»-ի եզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսին թիմ հրավիրելու հնարավորությունը:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով Bild հանդեսին:
Հավելենք, որ Ռոդրիգեսը կարող է համալրել «Ռեալ»-ի կազմն այն դեպքում, երբ թիմը լքի պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն:
2012/13թթ մրցաշրջանում Ռոդրիգեսը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ:







































