Ֆիջին Գոլանի բարձունքներ կուղարկի հավելյալ 318 զինվոր: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ֆիջիի վարչապետ Բորեկե Բաինիմարաման:
«Մեզ խնդրեցին Գոլանի բարձունքներ ուղարկել 318 հավելյալ զինվոր` ի հավելումն Իրաքում 192 զինվորների և Սինայում` 350 զինվորների»,- ասել է Բաինիմարաման Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Նրա խոսքերով` վերջին երկու օրերին Ֆիջիից 182 զինվոր է ժամանել Գոլանի բարձունքներ:
Լավրովն իր հերթին հայտարարել է, որ աջակցում է Գոլանի բարձունքներում Ֆիջիից խաղաղապահների ներկայությանը:
«Ինչպես գիտեք, մենք ևս առաջարկել ենք մեր ծառայությունները, որպեսզի համալրենք խաղաղարարներ առաքելությունը Գոլանի բարձունքներում: Միանշանակ աջակցում ենք ձեր խաղաղապահներին: Գիտենք, որ դուք այս ոլորտում մեծ փորձ ունեք»,- ասել է Լավրովը:









































