Աշխարհում կահույք ատադրող IKEA խոշորագույն ընկերությունը հետ է կանչում 2002 թվականից հետո արտադրված մոտ 29 միլիոն կոմոդ և պահարան` շուռ գալու վտանգի պատճառով, հայտնում է ABC News հեռուստաալիքը` հղում անելով ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը և Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովին (CPSC):
CPSC-ի տվյալներով` այդ պահարանների ընկնելուց տուժել է առնվազն 36 երեխա, իսկ զոհերի թիվը եղել է վեց մարդ:
Ինչպես նշում է IKEA-ն, կոմոդները և պահարանները անհրաժեշտ է ամրացնել պատին, հակառադ դեպքում դրանք շուռ կգան: Ընկերությունը սպառողներին առաջարկում է վերադարձնել կահույքը կամ այն ինքնուրույն նորոգել:












































