2013թ. մարտի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 13,4 միլիարդ դոլար կամ ՀՆԱ 83.9%-ը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկը:
4,2 մլրդ դոլարը պետական սեկտորի պարտքն է, 2,4 մլրդ-ը՝ բանկային սեկտորի, 3,4 մլրդ-ը՝ այլ սեկտորների և 2,9 մլրդ-ը`ընկերությունների միջև եղած պարտքը:
2013թ. առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ Վրաստանի արտաքին պարտքը կրճատվել է 15.5 միլիոն դոլարով, միևնույն ժամանակ պարտքը մեծացել է 71.4 միլիոն դոլարով օպերացիոն գործողությունների հաշվին, գների փոփոխության արդյունքում` 16.7 միլիոն դոլարով, այլ փոփոխությունների արդյունքում պարտքը կրճատվել է 112.7 միլիոն դոլարով:









































