Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տևզաձեն հայտարարել է, որ պայմանագրային բանակը չի ունենա Վրաստանը պաշտպանելու բավականաչափ ռեսուրսներ:
Տևզաձեն այդպես է մեկնաբանել պարտադիր զորակոչը չեղյալ հայտարարելու մասին Վրաստանի պաշտպանության գործող նախարար Թինատին Խիդաշելիի որոշումը: Խիդաշելին համապատասխան հրամանը ստորագրել է երեկ:
Տևզաձեն հայտարարել է. «Անկախ ցանկացողների թվից՝ պայմանագրային բանակը այն բանակը չէ, որը կարող է լուծել երկրի պաշտպանության խնդիրն ու ապահովել պաշտպանություն:
Պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակը պրոֆեսիոնալ բանակ է և ըստ նշանակության էքսպեդիցիոն բանակ է: Այո, այն կարող է ծառայել Աֆղանստանում, Կենտրոնական Աֆրիկայում, անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել Մադագասկարում, սակայն այն չի կարող պաշտպանել երկիրը, դրա համար նրան չեն բավականացնի ռեսուրսները: Երկիրը պաշտպանելը միանգամայն այլ հարթություն է»:












































