«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նոր պայմանագիր է ստորագրել մյունխենյան ակումբի հետ: Այն ուժի մեջ կլինի մինչև 2017 թվականը:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ կողմերը համաձայնության էին հասել ավելի վաղ: Սակայն Ռիբերին ստորագրեց պայմանագիրը հունիսի 28-ին: Գերմանական գրանդում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2007 թվականից:
«Երջանիկ եմ: Միշտ ասել եմ, որ «Բավարիա»-ում ինձ ինչպես տանն եմ զգում: Հուսով եմ, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես վերջին մրցաշրջանում էր»,- ասել է Ռիբերին:









































