Մյունխենում շուրջ 50 մարդ հացադուլ է հայտարարել: Այս կերպ նրանք ցանկանում են հասնել նրան, որպեսզի իշխանություններն իրենց փախստականի կարգավիճակ շնորհեն, հաղորդում է Euronews-ը:
Ծնունդով Սիրիայից, Իրանից և Աֆղանստանից մարդիկ վրաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում, որպեսզի իրենց դրության հանդեպ հասարակության ուշադրությունը գրավեն: 20 մարդ արդեն հոսպիտալացվել է:
Մի քանի օր տևող ակցիայի մասնակիցները բողոքում են փախստականի կարգավիճակ ստանալու չափազանց երկար և, իրենց կարծիքով, բարդ ընթացակարգի դեմ: Նրանք չունեն աշխատելու իրավունք, երկրում տեղաշարժման իրավունքը նույնպես սահմանափակ է, ընդ որում՝ մարդիկ չեն ստանում ֆինանսական օգնություն:











































