Աճուրդի է դրվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի առանձնատունը, որը գտնվում է Անտիբ քաղաքում (Ֆրանսիա): Հենց այդ տանն է նա ստեղծել իր լավագույն ստեղծագործություններց մեկը՝ «Մեծն Գեթսբի» վեպը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Sotheby’s Cote d’Azur-ի հայտարարությունում նշվում է, որ այն գտնվում է Լազուրե ափին, գեղեցիկ տեսարան է բացվում դեպի ծովը: Առաձնատան գինը կազմում է 27.5 մլն եվրո:
«Պիկոլետ» առանձնատունը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին:Գրողը կնոջ հետ այնտեղ է եղել 1920-ականների սկզբներին:
Վեպը լույս է տեսել 1925-ի ապրիլի 10-ին: Այն էկրանավորվել է 5 անգամ:









































