Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ հստակեցված չէ, թե Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը երբ կայցելի Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ: Նախարարը ծրագրում է Թուրքիա այցելել մոտ ժամանակներս, ինչի մասին ռազմական կցորդի, դեսպանատան միջոցով ու դիվանագիտական խողովակներով իրազեկել ենք թուրքական կողմին»,- ասել է նա:
Ավելի վաղ Գերմանիայի ՊՆ-ը հաստատել է, որ Թուրքիան թույլ չի տվել ՊՆ-ի պետքարտուղարի գլխավորած պատվիրակության այցը «Ինջիրլիքի» ավիաբազա, որը պետք է տեղի ունենար հուլիսի սկզբին:








































