ԱՄՆ-ն ամեն օր Ռուսաստանի հետ քննարկում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին է հայտարարել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը:
Նա մասնավորեցրել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս երկխոսությունը տարվում է «իրավապահ մարմինների միջոցով և դիվանագիտական խողովակներով»:
Այդ երկխոսությունների բովանդակությունը Վենթրելը չի բացահայտել, սակայն հաստատել է, որ Վաշինգտոնը նախկինի պես պնդում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող Սնոուդենին իրեն հանձնելու պահանջը:
Վենթրելը նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է նաև այլ պետությունների հետ, «որոնցով կարող է անցնել Սնոուդենը, կամ որոնք կարող են նրա համար վերջնակետ հանդիսանալ»:











































