Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` գերմանացի կիսապաշտպան Մարկո Մարինը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իսպանական «Սևիլիա»-ում:
Անցած ամառ կիսապաշտպանը Բրեմենի «Վերդեր»-ից տեղափոխվեց «Չելսի», որտեղ այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակներն ու տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում:
24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման:








































