Իսպանիայի նախարարների խորհուրդն այսօր հավանության է արժանացրել սպիրտային թունդ խմիչքների և ծխախոտի հարկերի բարձրացումը: Այս մասին տեղեկացրել է Կրիստոբալ թագավորության ֆինանսների նախարար Մոնտորո Ռոմերոն: «Այս միջոցով մենք ազգաբնակչության զգալի մասին վնաս չհասցնելու նպատակով բյուջեի մուտքերը կարգավորելու նպատակ ենք հետապնդում»,- նշել է նախարարը:
Նա պարզաբանել է, որ «մաքուր սպիրտի հարկը կբարձրանա 10 տոկոսով և մեկ լիտրի համար 8,2 եվրոյից կդառնա 9,13 եվրո, սակայն այս թանկացումը չի վերաբերի գինուն և գարեջրին, որոնք Իսպանիայում ամենատարածված ալկոհոլային խմիչքներն են»:
Մոնտորո Ռոմերոյի խոսքերով՝ ծխախոտի հարկի բարձրացումը կախված է արտադրանքի տարատեսակից, սակայն ցանկացած դեպքում այն այժմ ավելի մոտ կլինի ԵՄ երկրներում գործող միջին գնին:









































