Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կավարտի ելույթն ազգային թիմում՝ Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտությունից հետո: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: «Ինձ համար հավաքականում ամեն ինչ ավարտվեց: Սա արդեն չորրորդ եզրափակիչն է կարիերայիս ընթացքում, որը ես պարտվում եմ»,- ասել է Մեսին:
Մեսսին չի կարողացել իր թիմին օգնել նվաճել Ամերիկայի գավաթը: 11-մետրանոց հարվածաշարում Չիլիի թիմը հաղթել է Արգենտինայի հավաքականին (4:2): Հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել են 0:0 հաշվով:
Հիշեցնենք՝ Լիոնել Մեսսին ճանաչվել է Ամերիկայի գավաթ-2016-ի առաջին կիսաեզրափակչում Արգենտինա-ԱՄՆ խաղի լավագույն խաղացողը: Այդ ժամանակ արգենտինացիներն ամերիկացիներին հաղթել են 4:0 հաշվով:
2015թ. նույնպես Ամերիկայի գավաթում հաղթել է Չիլիի հավաքականը, ու նույնպես Արգենտինայի հավաքականի հետ 11-մետրանոց հարվածաշարերից հետո:









































