Բանկային քարտերի հետ կապված խարդախություններով զբաղվող հանցավոր ցանցը ոչնչացնելու նպատակով Եվրոպայի 38 օդանավակայաններում 43 մարդ է ձերբակալվել: Այս մասին այսօր տեղեկացրել է Եվրոպոլը:
16 երկրների օդանավակայաններում իրականացված գործողությունների ժամանակ ոստիկանները ձերբակալել և հարցաքննել են այն անձանց, ովքեր տոմսեր էին գնել գողացված բանկային քարտերի տվյալների օգտագործման միջոցով:
Եվրոպոլի տեղեկացմամբ՝ Բրիտանիայում և Հունաստանում ձերբակալվել են 7-ական, Նիդեռլանդներում՝ 5-ական, Իսպանիայում և Իռլանդիայում՝ 4-ական մարդ: Ձերբակալվածների մի մասը կասկածվում է նաև նարկոթրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և փաստաթղթերի կեղծման մեջ:












































