Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը (Քերթիս Ջեքսոն) ձերբակալվել է կարիբյան Սենթ-Քիթս և Նևիս կղզի-պետությունում համերգի ժամանակ օգտագործած ոչ պատշաճ բառապաշարի համար:
Համերգի կազմակերպիչները ռեփերին ելույթից առաջ նախազգուշացրել են ոչ նորմատիվ բառապաշարի կիրառման անթույլատրելիության մասին։ Համերգին 40 հազար մարդ է մասնակցել։ P.I.M.P. հիթի կատարման ժամանակ ռեփերն, այնուամենայնիվ, օգտագործել է «motherfucker» բառը։
Համերգից անմիջապես հետո երաժշտին ձերբակալել են ու մեղադրել հասարակական վայրերում ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման մեջ։ Նա ազատ է արձակվել տուգանք վճարելուց հետո։





































