Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ ժամանակին ցանկություն է ունեցել իր թիմում տեսնել Տոնի Կրոսին:
«Ցանկանում էի իմ թիմում տեսնել Կրոսին: Կարծում էի, որ նա իր տաղանդի և հնարավորությունների շնորհիվ կարող է լավագույնը դառնալ «Յունայթեդ»-ում:
Կրոսի մեջ ես տեսնում էի նոր Սքոուլզին», – ասել է Մոյեսը:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը 2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյունխենի «Բավարիա»-ից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:









































