Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկում է

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային ֆորումն անցկացվելու է հուլիսի 9-14-ը: Ներկայացված է 12 կինոնախագիծ: Հատկացվելու է երեք դրամաշնորհ՝ 5000 և 3500 եվրո արժողությամբ: «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և գործընկերների կողմից:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի խոսքերով՝ իրենք փորձում են այս ծրագրի միջոցով բարձրացնել կինոարտադրության մակարդակը: Հայաստանի և տարածաշրջանի ռեժիսորների համար լավ հնարավորություն է՝ ներկայացնելու իրենց աշխատանքները և ֆինանսավորվելու:

«Ծրագիրը Եվրամիության աջակցությամբ սկսվել է 2011թ. նոյեմբերից, բավականին գործեր կատարվել են: Կան արդեն նկարահանված ֆիլմեր և նախագծեր: Ունենք նախագծեր, որ նվիրված են այլ երկրների կինոարտադրողներին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սուսաննա Հարությունյանը:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը ներառում է մի քանի ուղղություն: Նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ իրենց աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղությամբ: Նախ ուզում են միավորել տարածաշրջանի կինոգործիչներին և բարելավել Արևելյան գործընկերության անդամ երկրների կինոոլորտի օրենսդրությունը:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով հաճախ Հայաստանը դուրս է մնում նման նախագծերից: Սակայն «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը տարածաշրջանային ծրագիր է, և Հայաստանը ոչ միայն մասնակցում է, այլ նաև հանդես է գալիս որպես առաջնորդ»,- նշեց Սուսաննա Մարտիրոսյանը:

Նախատեսվում է հուլիսի 8-10-ն անցկացնել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել է 10 կինոնախագիծ՝ 5-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից, որոնք մրցելու են 10 հազար և 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակների համար:

Հուլիսի 4-14-ը կանցկացվի «Կինոլրագրություն առանց սահմանների» դասընթացը: Հայ և միջազգային կինոլրագրողներից և կինոքննադատներից բաղկացած հանձնաժողովը դասընթացին մասնակցելու համար ընտրել է 11 մասնակից:

Հուլիսի 7-14-ը կանցկացվի «Ֆիլմեր առանց սահմանների» նախագիծը:

«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Արևելյան գործընկերության երկրների տասը ֆիլմ կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում