Նոր Զելանդիայի Դանեդին բնակավայրի բնակիչը պատահաբար սոսնձել է շուրթերը՝ սոսինձը քսուքի տեղ ընդունելով, հաղորդում է Otago Daily Times-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կինը սոսինձը վերցրել է մթության մեջ, այդ պատճառով չի կարդացել տուփի վրայի գրությունը:
Սոսնձված բերանով կինը զանգել է ոստիկանություն, սակայն չի կարողացել հաղորդել տեղի ունեցածի մասին: «Նա կարողանում էր միայն անհասկանալի ձայներ հանել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, որն ուղարկվել է դեպքի վայր:
Իրավապահները որոշել են գնալ կնոջ տուն՝ մտածելով, որ վերջինս վտանգի մեջ է:
Ժամանելով կնոջ տուն՝ իրավապահները հասկացել են, թե ինչ է կատարվել իրականում ու կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նրան արդեն դուրս են գրել։











































