«Սևիլյա»-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է համալրել Մադրիդի «Ռեալ»-ի կազմը:
Ձեռք բերելով Իսկոյի տրանսֆերը՝ «Արքայական ակումբ»-ն իր ուշադրությունը կենտրանացրել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանի վրա: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Մոտ ժամանակներս «բլանկոսներ»-ը կհանդիպեն Doyen Group ընեկության ղեկավարության հետ, որին պատկանում է խաղացողի իրավունքների մի մասը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ պատրաստ է փոխել իր ակումբային գրանումը միայն այն դեպքում, երբ բավարար խաղաժամանակ ստանա իր նոր ակումբում: Նշենք, որ ավելի վաղ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:







































