Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է շարունակել իր մարզական կարիերան Իտալիայի առաջնությունում:
Еxpress-ի տեղեկացմամբ՝ սերբ ֆուտբոլիստը կարող է հետևել հարձակվող Կարլոս Տևեսի օրինակին և տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»: Ֆուտբոլիստն ակնարկել է, որ պատրաստ է կրճատել իր աշխատավարձի չափն Ա Սերիայում կայուն խաղաժամանակ ստանալու համար:
«Ես երջանիկ եմ Մանչեսթերում, սակայն ցանկանում եմ ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Գումարն իմ կյանքի ամենակարևրո բաղադրիչը չէ»,- հայտարարել է ֆուտբոլիստը:










































