Երգչուհի և նկարիչ Յոկո Օնոն հայտարարել է Take Me to the Land of Hellն ալբոմի թողարկման մասին, որը նա ձայնագրել է Plastic Ono Band խմբի հետ: Ինչպես հաղորդում է նախագծի կայքը, ձայնասկավառակը կթողարկվի սեպտեմբերի 17-ին: Երգչուհին համացանցում հրապարակել է նաև Moonbeams անունը կրող ալբոմի առաջին երգը:
Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են երգչուհի Մերիլ Գարբուսը, հիփ-հոփ երաժիշտ Ամիր Թոմփսոնը՝ հայտնի որպես Questlove, և Wilco ու Miike Snow խմբերի մասնակիցները:
Take Me to the Land of Hell-ը կդառնա Յոկո Օնոյի երկրորդ ալբոմը 2009թ. Plastic Ono Band իր սուպերխմբի վերակազմավորումից հետո: Խմբի նոր կազմում են ճապոնական ծագում ունեցող երաժիշտներ Քեյգո Օյամադան և Յուկա Հոնդան, ինչպես նաև երգչուհու որդին՝ Շոն Լենոնը, որը եղել է նախագծի երկու վերջին ալբոմների պրոդյուսերը:









































