Իռլանդիայի ԱԳ նախարար Չարլի Ֆլանագանը համարում է, որ իր երկրի վերամիավորումը Հյուսիսային Իռլանդիայի հետ, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի կազմում, որոշակի փուլում կարող է բխել քաղաքացիների շահերից, հայտնում է Reuters-ը:
«Ես կիսում են կարծիքը, որ ապագայում որոշակի փուլում միավորումը ավելի կհամապատասխաներ մարդկանց շահերին` սակայն միայն Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների մեծամասնության համաձայնության պայմանում»,- ասել է Ֆլանագանը:









































