Լոնդոնի «Չելսի»-ի 24-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չի բացառում այլ ակումբ տեղափոխությունը:
«Դժվար է ասել, թե ինչ կլինի: Չեմ կարծում, թե կարիերաս կավարտեմ «Չելսի»-ում: Չունեմ սիրելի ակումբ: Իսպանիայում միշտ հետևել եմ մադրիդյան ակումբների և «Բարսելոնա»-ի խաղին, Գերմանիայում` «Բավարիա»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի, Անգլիայում` «Արսենալ»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի, Իտալիայում` «Յուվենտուս»-ի ու «Միլան»-ի:
Այժմ խաղում եմ հիանալի ակումբում, և ես հպարտ եմ: Սակայն տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,-Goal-ը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:








































