Նյու Յորքի Bonhams աճուրդում հունիսի 27-ին 68.5 հազար դոլարով վաճառվել է Ալբերտ Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը:
Աճուրդի հանված Աստվածաշնչի օրինակը 1932թ. մակագրվել է հայտնի գիտնականի ու նրա կնոջ կողմից, որը նվիրել են իրենց ամերիկացի ընկերուհի Հարիեթ Համիլթոնին:
Էյնշտեյնը տիտղոսաթերթին գրել էր, որ Աստվածաշունչը «իմաստության ու մխիթարության մեծ աղբյուր է, այն հարկավոր է հաճախ կարդալ»:
Աստվածաշնչի նոր սեփականատերը որոշել է իր անունը գաղտնի պահել:
2008թ. Լոնդոնում աճուրդի էր հանվել Էյնշտեյնի նամակը, որտեղ նա իր վերաբերմունքն է հայտնում կրոնի նկատմամբ: Այդ փաստաթուղթը այն ժամանակ ևս մեծ հետաքրքրություն էր առաջացրել գնորդների շրջանում ու վաճառվել էր 207.6 հազար ֆունտ ստեռլինգով:












































