«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կարծիքով` թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեծ հաջողությունների կհասնի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Մինչ Գվարդիոլայի տեղափոխությունը «Բավարիա»-ն արդեն հզոր թիմ էր, սակայն Պեպը կկատարելագործի մյունխենյան ակումբի խաղը, և այն ավելի հզոր կդառնա»,- ասել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Գվարդիոլնա փոխարինել է Յուպ Հայնկեսին:









































