«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է. Որ իրենց տեղեկություններով, չափազանց սրվել են ուժայինների ղեկավարների հարաբերությունները, հատկապես՝ ոստիկանության և ԱԱԾ-ի։ Հակասություններ կան նաև դատախազություն-ոստիկանություն, դատախազություն-Քննչական կոմիտե հարաբերություններում։ Ավելին՝ արդեն հակամարտող երկյակներ են ձևավորվել՝ Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի պետն ընդդեմ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարն ընդդեմ ոստիկանապետի և այլն։
Նրանք պարբերաբար լինում են Բաղրամյան 26-ում և նախագահի «աչքերը բացում»։ Իսկ երկրի ղեկավարին, որպես կանոն, անհաշտությունը ձեռնտու է. «բաժանիր, որ տիրես» բանաձևը բոլոր ժամանակներում է կենսունակ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































