Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:
Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: Կվիրիկաշվիլին հանրաքվեի արդյունքները որակել է որպես ժողովրդավարական որոշում` ընդգծելով, որ անհրաժեշտ է այն ընդունել որպես այդպիսին:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ միանում է ողջ մայրցամաքի առաջնորդներին և հայտնում եմ իմ անձնական ափսոսանքն դեպքերի նման զարգացման համար.
«Սակայն կարևոր է կրկնել, որ այլընտրանք չունի եվրոպական նախագիծը, որը հենված է խաղաղության ու համագործակցության վրա, և անկասկած է, որ այդ նախագիծը կշարունակվի:
Հանրաքվեն չի փոխի այն փաստը, որ ԵՄ-ն ամենակարևոր ու հզոր տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական միությունն է աշխարհում և նրա ուժը շարունակում է աճել:
Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին կտեսնեմ ԵՄ-ի առաջատար դերը տարածաշրջանում` հաշվի առնելով այն նշանակալից տեղը, որը միությունը զբաղեցնում է աշխարհում»:







































