Անգլիական «Լիվերպուլ»-ը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Սադիո Մանեով:
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը կարծում է, որ Մանեն իդեալական տարբերակ է «Լիվերպուլ»-ի համար:
Նշվում է, որ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստ է Մանեի համար վճարել 30 միլիոն եվրո:
Նշենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում Սադիո Մանեն 37 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:










































