Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոն և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարող են Եվրամիության վեց հիմնադիր երկրների իրենց գործընկերներին առաջարկել անցկացնել բարեփոխումներ, որոնց շնորհիվ միությունը կդառնա ավելի ճկուն, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Գործակալության տվյալներով` նրանց ցանկանում են հատուկ պայմաններ առաջարկել այն երկրներին, որոնք պատրաստ չեն ավելի խորը ինտեգրման:








































