ԱՄՆ-ը դադարեցրել է Բանգլադեշի նկատմամբ առևտրային արտոնությունները: Պատճառը տեքստիլ արդյունաբերության ոլորտի աշխատողների աշխատապայմաններն են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մայիսին տեքստիլ ֆաբրիկայի շենքի փլուզման հետևանքով զոհվել էր 1127 մարդ:
Ողբերգությունից հետո ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներ Բանգլադեշի կառավարությունից պահանջեցին բարելավել աշխատանքային պայմաններն ու անվտանգությունը գործարաններում:
Սպիտակ տունը հայտարարել է, որ առևտրային պատժամիջոցները կգործեն, քանի դեռ աշխատապայմանները չեն բարելավվել:







































